Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։

Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ 

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին