Լեհաստանը թույլ չի տա Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Սիկորսկի

Լեհաստանը թույլ չի տա Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը: Այս մասին RMF FM ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։


«Հանձնաժողովը (Եվրոպական հանձնաժողովը – խմբ.) առաջ է քաշել արագացված անդամակցության գաղափարը։ Դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Սիկորսկին։

Նա բացատրել է, որ Ուկրաինան պետք է կատարի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: