Միրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը: