Թրամփը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ պատերազմը, գրում է The Wall Street Journal-ը։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը համոզված է, որ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու միակ միջոցը իսլամական հանրապետության վրա ճնշման ուժեղացումն է։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի ղեկավարների բանակցությունները կկայանան հինգշաբթի օրը։