ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար

Ըստ ամերիկյան The Times-ի՝ Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում: 

ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ տեղակայելու պարագայում՝ ՌԴ-ն կարող է այն պայթեցնելիս անջատել մինչև 10,000 արբանյակ: Այսինքն՝ տիեզերքում առկա բոլոր արբանյակների շուրջ 80%-ը:

Ռուսաստանի կողմից «տիեզերական Պերլ Հարբոր» ստեղծելու նպատակով ուղեծրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունը լուրջ մտահոգության աղբյուր է դարձել: Տիեզերքում հնարավոր միջուկային պայթյունը կարող է ոչնչացնել մեծաթիվ արբանյակների միասնական համակարգերը, ինչն ամբողջ աշխարհում կհանգեցնի ռազմական հետախուզության, կապի, ինտերնետի և GPS նավիգացիոն համակարգի անվերականգնելի խափանումներ:

Դատելով վաշինգտոնյան արձագանքներից՝ ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար:

ՀՀԿ ԳՄ անդամ՝ Արտակ Զաքարյան