ՀՀ ՊՆ–ն հաստատեց` ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը

ՊՆ-ից հաստատում են՝ զինծառայող է մահացել։

Ավեի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվեց՝ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդում է․

«Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։