Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծարծեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման

Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծարծեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման: 

ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար, բայց դա գնալով ավելի շատ նմանվում է շեղված վարքագծի:

Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջև։ Բայց ի տարբերություն իրենց, Հանրապետականը խոսում է փաստերով:

Մարիխուաննա օգտագործող Ալենի նման ներկայացուցիչ ունեցողը խոսում է արժեքներից և մոռանում իր ու իր թիմակիցների անցյալը:

Հանրապետականի օրոք խաղաղություն է եղել Հայաստանի Հանրապետության սահմանին, և հենց այդ խաղաղության շնորհիվ ծառայել եք հզոր ու հաղթանակած Հայոց Բանակում։ 

Մինչդեռ ձեր իշխանության օրոք հազարավոր երիտասարդներ ետ չվերադարձան։

Եվ վերջապես՝ տարիներ շարունակ հանրային դաշտում շահարկվող Մարտի 1-ի թեման եկեք չմոռանանք՝ ում «հերոսները» ոստիկաններից մահակներ էին խլում և ինչի դա բերեց:

 Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը