Այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, կարող ենք մտնել նաև Իսրայել. Էրդողանն սպառնում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին սպառնացել է պատերազմով։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։

Էրդողանի խոսքով՝ Իսրայելը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների պատճառով ստիպել է 1,2 միլիոն լիբանանցիների լքել իրենց տները։


«Այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, կարող ենք մտնել նաև Իսրայել։ Ոչինչ մեզ չի խանգարում դա անել»,- ասել է Էրդողանը։