Երևանում ջերմաստիճանը կիջնի 0-ի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են.

«Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1-2 աստիճան ցուրտ։

Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1-2 աստիճան ցուրտ»: