Թուրքական հագուստի ապրանքանիշները լքում են Ռուսաստանը
Թուրքական Oxxo, Club, NetWork և Mudo բրենդները փակում են Ռուսաստանում գտնվող իրենց խանութները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։ «Մարկա Ռուս» ընկերությունն անցած տարի արդեն փակել էր 10 վաճառակետ՝ թողնելով 20-ը, սակայն մինչև 2026 թվականի վերջը դրանք նույնպես կդադարեցնեն իրենց աշխատանքը։
Թուրքական ապրանքանիշների հեռացումը տեղի է ունենում ռուսաստանյան հագուստի շուկայի անկման ֆոնին, ինչը պայմանավորված է ծախսերի աճով և սպառողական վարքագծի փոփոխությամբ։ Forbes-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբին Ռուսաստանի մանրածախ առևտրի կետերի թիվը, 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ, նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

