Մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ապրիլի 13-ին ընդունել եմ Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:
Ողջունել եմ տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:
Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

