Շա՞տ մարդ գիտեք, որը կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողությունն ավելացնել․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ըստ ամերիկյան Forbes պարբերականի 2026 թվականի տվյալների
Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով կազմելով 4.1 մլրդ ԱՄՆ դոլար:
Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել:
Պատկերացրեք որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը երբ լինի Հայաստանի վարչապետը:
Փոփոխության ժամանակն է»,- գրել է նա։