Թրամփը սպառնացել է պատժել ՆԱՏՕ-ի երկրներին. FT-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ զայրացած է եղել դաշինքի մի քանի երկրների կողմից ամերիկյան զորքերի մուտքը ռազմական բազաներ սահմանափակելու պատճառով, նա նաև սպառնացել էր պատժել նրանց։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Ռյուտեն ասել էր, որ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հստակ զգացել է Թրամփի հիասթափությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ։
«Փակ դռների ետևում բանակցություններին ծանոթ մարդկանց խոսքով՝ Թրամփը զայրացած էր Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։ Նա սպառնացել էր պատժել եվրոպական այն պետություններին, որոնք, նրա կարծիքով, բավարար չափով չէին աջակցում Իրանի դեմ գործողությանը», – հաղորդում է թերթը։
Այդուհանդերձ, աղբյուրները նշել են, որ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել այդ երկրների դեմ։

