Սպիտակ տունը պատասխանել է Իրանին միջուկային զենքով հարվածելու իր պատրաստակամության վերաբերյալ հաղորդագրություններին
Ամերիկյան վարչակազմն արձագանքելով Իրանի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ «տխմարներ» է անվանել նման տեղեկություններ տարածող լրագրողներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան գրառումը ներկայացված է X սոցիալական ցանցում Սպիտակ տան էջում։«Փոխնախագահի ասածներից բառացիորեն ոչինչ չի «ենթադրում» դա, դուք լիակատար տխմարներ եք»,- նշված է գրառման մեջ։Ավելի վաղ «Headquarters» պորտալը հրապարակել էր տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշում է, որ Վաշինգտոնը դեռևս ունի գործիքներ, որոնք որոշել է առայժմ չօգտագործել Իրանի դեմ։ Լրատվամիջոցը դրանից եզրակացրել էր, որ փոխնախագահը ակնարկել է՝ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։

