Կասեցվել է «Դավո օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։
Տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։
Հայտնաբերված խախտման արդյունքում իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

