Մարզպետը զգուշացնում է՝ գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գրում է․ «Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ  ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Խնդրում ենք՝

❗️ հեռու մնալ գետամերձ տարածքներից,

❗️ չմոտենալ վարարած գետերին,

❗️ճանապարհներին լինել առավել ուշադիր»։