«Ծաղկունք» փառատոնն իր շուրջ կհամախմբի պարային խմբերի՝ աշխարհի տարբեր երկրներից
«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որը նախաձեռնել է «Կամուրջ» մշակութային կենտրոնը, միավորում է տարբեր երկրների պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման համար։
Հոբելյանական թողարկումն առանձնանում է ընդլայնված ձևաչափով և մի քանի բեմերում անցկացվող համերգներով։
Փառատոնին ելույթ կունենան պարային խմբեր Ֆրանսիայից (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայից (Լոնդոն), Հունաստանից (Աթենք), Վրաստանից (Թբիլիսի), Ռուսաստանից (Սոչի), Հայաստանից։
Համերգներից մեկը տեղի կունենա մարտի 28-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հաջորդը՝ ապրիլի 13-ին՝Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Համերգ է նախատեսվում նաև ապրիլի 17-ին, որը կանցկացվի Վրաստանի Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական և դրամատիկական թատրոնում։
Հոբելյանական ծրագրի ավարտը նախատեսված է հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Mos Producer համերգասրահում։

