Փաշինյանի՝ պատերազմի մասին խոսույթին զուգահեռ հետաքրքիր զարգացումներ են ընթանում հարևան Ադրբեջանում
Փաշինյանի՝ վերահաս անխուսափելի պատերազմի մասին խոսույթին զուգահեռ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հարևան Ադրբեջանում: «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության շրջանային խորհուրդները հունվարից սկսած քննարկումներ են ունենում գյուղական համայնքային բջիջների ներկայացուցիչների հետ: Կմանրամասնեմ Ղարաքիլիսայի, այսինքն՝ իմ հայրենի Սիսիանի շրջանային խորհրդի օրինակով: Եվ այսպես, Ղարաքիլիսային շրջանային խորհրդի նախագահ Նադիր Ղահրամանովը քննարկումների ժամանակ իր բոլոր ելույթներում հայտարարում է, որ Արևմտյան Ադրբեջան տեղահանվածների ու փախստականների վերադարձը Ադրբեջանի հանրապետության պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է և որ վերադարձի գործընթացը պետք է իրականացվի փուլային տարբերակով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Հատկանշական է, որ Ղարաքիլիսայի շրջանայաին խորհրդի նախագահը հստակ ընդգծում է՝ Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանական ժողովրդի հայրենիքն է, և որ շրջանային խորհուրդները պարտավոր են գործնական մասնակցություն ունենալ պետական քաղաքականության իրականացմանը՝ հաստատել մշակված միջոցառումների ծրագրերը և ժամանակացույցը առաջիկա մի քանի ամիսների համար: Նմանատիպ հանդիպում-քննարկումներ իրականացնում են նաև մյուս շրջանային խորհուրդները, որոնց առջև խնդիր է դրված «Մեծ վերադարձի» պետական հայեցակարգի իրականացման շրջանակներում նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա սեպտեմբեր ամիս:
Երեկ վարչապետ Փաշինյանը, ի դեպ, խոսում էր հենց սեպտեմբերի մասին:
Նկարում՝ Ղարաքիլիսայի շրջանային խորհրդի նախագահն է, որ 2028 թվականի Սիսիանի ՏԻՄ ընտրություններում գուցե լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոալիցիոն գործընկերը, իսկ արդեն 2033 թվականին…

