Ուժեղ Հայաստանի անվտանգության ծրագրի 6 սկզբունքները․ Արթուր Ավանեսյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը ներառում է վեց հիմնական սկզբունք։ Ծրագրի ներկայացման արարողության ժամանակ դրանք ներկայացրեց կուսակցության անդամ, անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախուզության գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, Քառօրյա և 44-օրյա պատերազմների, ինչպես նաև 2023թ. Արցախի պաշտպանության մասնակից Արթուր Ավանեսյանը։