«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հետաքրքիր ձևակերպում տվեց Աննան՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու, ասեցի՝ կարո՞ղ է ճիշտ բան չենք անում։ Փաստորեն, դա ինձ համար պաշտոնի բարձրացում չէ, այլ իջեցում է, բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ ընտրություններին մասնակցել է նաև 2021 թվականին, ստանալով 269 481 ձայն (21.09 տոկոս):

Խորհրդարանական հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին։