Հայաստանում գումար խնայելու մակարդակը շատ ցածր է․ մասնագետ (տեսանյութ)
Այսօր մեկնարկել է «Փողի միջազգային շաբաթ» միջազգային իրազեկման արշավը, որը հիմնադրվել է 2012 թվականին և այժմ վարվում է տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։
«Այս պահին շուրջ 100 երկրներ միացած են արշավին, և իրենց երկրներում իրականացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում առցանց և դեմ առ դեմ, և հնարավորություն են ստեղծում, որպեսզի մարդիկ խոսեն իրենց անձնական ֆինանսների հարցերից, խնդիրներից, ունեցած փորձից, և լսեն փորձառուներին, ֆինանսիստներին և կարողանան ավելի լավ կառավարել իրենց միջոցները»,–ասաց նա։

