Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի՝ քաղաքական ուժն ինքը պետք է ցանկանա չգրանցվել․ Վահագն Հովակիմյան

«Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի՝ քաղաքական ուժն ինքը պետք է ցանկանա չգրանցվել»,-այսօր ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը արհեստական խոչընդոտներով չգրանցելու հավանականության մասին հարցին։

Նա նշեց, որ օրենսգիրքը հստակ ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնի կուսակցությունը, և եթե այն ամբողջական է, ապա պարտավոր է գրանցվել։

«Եթե փաստաթղթերը կիսատ են և 48 ժամվա ընթացքում պակասը չի լրացվում, ապա չգրանցելու հարցը կարող է դրվել քվեարկության»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Պատասխանելով հարցին, թե ԿԸՀ նախագահը արդյոք կդիտարկի «Հանրապետություն» կուսակցության՝ դրսից ֆինանսավորվելու հիմքով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չգրանցելու մասին հարցին՝ Հովակիմյանն ասաց.

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման ընթացակարգը սահմանվում է  Ընտրական օրենսգրքով։

«ԿԸՀ-ն հետախուզական, հակահետախուզական, իրավապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորի դրանով»,- ասաց Հովակիմյանը՝ արտերկրում կուսակցությունների արգելված գործունեությունը ծավալելը բացահատելու հարցը մեկնաբանելիս։

Հովակիմյանը հայտնեց, որ կուսակցությունները և դաշինքները ֆինանսավորվելու են նախընտրական հիմնադրամներից, որի առավելագույն չափը 800 մլն դրամ է, այնտեղ ներդրում են կատարում բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները՝ իրենց պաշտոնական հաշվեհամարներից, իսկ վերջիններիս հաշվեհամարները կարող են ձևավորվել բացառապես ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից, որոնց առավելագույն չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10 մլն դրամը։

Հովակիմյանը տեղեկացրեց, որ ՔՕ-ն քրեական պատասխանատվություն է նախատեսում, երբ մեկ անձն այլ անձանց միջոցով կփորձի 10 մլն դրամից ավելի նվիրատվություն իրականացնել։