Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետն այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է։

Մարտի 10-ին Փարիզում վարչապետը մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։