Ես կաջակցեմ, որ Մոջթաբա Խամենեին սպանվի, եթե նա չհամաձայնի հրաժարվել միջուկային ծրագրից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ սխալ է անվանել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբե Խամենեիի ընտրությունը․

«Ես կաջակցեմ, որ Մոջթաբա Խամենեին սպանվի, եթե նա չհամաձայնի հրաժարվել միջուկային ծրագրից»,- ասել է նա։

Հայտնենք, որ Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին էլ իր հերթին հայտարարել է՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի, և որ բանակցելու ոչինչ չի մնացել։