Միքայել սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի՝ Արատավորող տեղեկությունները հերքելու և գումար բռնագանձելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ «News.5tv.am»-ի տեղեկությունների՝ Ստեփան Ասատրյանն իր հարցազրույցներից մեկում զրպարտել էր Միքայել սրբազանին, թե նա իբր կին ու դուստր ունի: