Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Պարոն Փաշինյանի ելույթը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կուրվագծեն երկրի արագ զարգացող հարաբերությունների և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման ուղին:

Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն:

Բացի այդ, Եվրամիությունն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, և մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-Հայաստան գագաթնաժողով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սա Փաշինյանի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում՝ 2023 թվականի նախորդ այցից հետո: