Իրանը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը։ Այս մասին նա ասել է NBC News հետ հարցազրույցում։

Հեռուստամեկնաբանը հարց է ուղղել դիվանագետին՝ արդյոք Իրանը վախենում է ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ներխուժումից։

«Ոչ մենք սպասում ենք նրանց…. Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմակայել նրանց։ Դա նրանց համար մեծ աղետ կլինի», – ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։

«Նրանք այստեղ եկան վարչակարգի փոփոխության համար, արագ հաղթանակի համար, որպեսզի կարողանան վերահսկել ամեն բան, բայց նրանք ձախողվեցին։ Համակարգն աշխատում է, հրամանատարները փոխարինվել են, շուտով նոր գերագույն առաջնորդ կնշանակվի», – ասել է Արաղչին։

Հիշեցնենք, որ Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ին: