Փաշինյանն այս օրերին չի այցելում Հայաստանում Իրանի դեսպանատուն, մինչդեռ առաջիններից մեկը պետք է լիներ. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.
«Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին:
Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից օրեր անց: Մինչդեռ պետք է լիներ առաջիններից մեկը:
Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:
Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:
Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է»:

