Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անիրատեսական սպասումները» հանգեցրին Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների խափանման։ Այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք, և մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող իրականանալ», – գրել է դիվանագետը։ Նա հավելել է, թե այդ ամենի արդյունքում «զայրույթից ռմբակոծվեց բանակցությունների սեղանը»։
«Պրն. Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին», – եզրափակել է Արաղչին։

