ԱՄՆ-ն փակել է Բահրեյնում իր դեսպանությունը

ԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով փակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեսպանությունը։ 

«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով Բահրեյնում ԱՄՆ դեսպանությունը փակվել է: Մենք առանձին կտեղեկացնենք, թե երբ դեսպանությունը կվերսկսի իր բնականոն աշխատանքը»,- ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։

Իր հերթին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն էլ Լիբանանում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: «Լիբանանի անվտանգային իրավիճակը անկայուն է և անկանխատեսելի։ Ավիահարվածներ են հասցվել երկրի ողջ տարածքում, հատկապես՝ հարավում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Ի պատասխան Թեհրանը սկսել է հրթիռներով և դրոններով հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ռազմական օբյեկտներին: