Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը։ Այս մասին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։

Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։

Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել էր, որ իրականացնելու է հատուկ չվերթ։