Քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման,Երասխ-Նախիջևանի սահման ենթակառուցվածքների վերականգնումը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։