Ադրբեջանում այսօր գրանցվել է 2-րդ երկրաշարժը
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ Շամախիի շրջանում տեղական ժամանակով ժամը 16:05-ին գրանցվել է երկրորդ երկրաշարժը։ Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զգացվել են մինչև 3.3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։ Տուժածների մասին որևէ հաղորդագրություն չի ստացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շամախիի շրջանում ժամը տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։ Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:52-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։

