Հունիսի 8-ից հետո հնարավորություն կունենաք էժան գնով ձեռք բերել ձեր բնակարանները՝ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրով. Աշոտ Մարկոսյան

Երիտասարդներ ջան, բազմազավակ ընտանիքներ ջան, Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերից մեկը «20 000 մատչելի բնակարան» ծրագիրն է: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը:

«Այս ծրագրի միջոցով դուք կարողանալու եք ձեռք բերել ձեր տանիքը ձեր գլխավերևում՝ էժան: Այնպես որ սպասեք, հունիսի 8-ից հետո դուք արդեն հնարավորություն կունենաք ձեռք բերել ձեր բնակարանն էժան պայմաններով»,-նշել է նա: