Փետրվարի 26-28-ը Հայաստանի առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ
Փետրվարի 26-28 ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

