Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում․ Ալիկ Ալեքսանյանը ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործությանն» անդրադառնալով, ֆեյսբուքյան տեսանյութում դիմում է ՀՀ քաղաքացիներին՝ ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում։
«Մեր երկրի նախագահը (եթե, իհարկե, ճանաչում եք նրան) ընդունեց հրամանագիր, որ հունիսի 7-ին ԱԺ ընտրություններ են՝ հաշվի չառնելով, որ այս պրոցեսները սովորաբար լինում են 90 օր առաջ, իսկ այս անգամ՝ 120 օր առաջ է սկսում։ Այս հրամանագիրը ենթադրում է, որ բարեգործական որևէ պրոցես առհասարակ չի կարող իրագործվել»,- ասում է նա։
Նշելով, որ գործող իշխանությունները ժողովրդին հիշում են միայն նախընտրական շրջաններում՝ իրենց փուչ խոստումներով, որոնք չեն կատարել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տարակուսում է, որ իշխանությունները փորձում են համեմատվել Սամվել Կարապետյանի հետ, որը 30 տարուց ավելի իր աշխատած սեփական գումարով եղել է մեր ժողովրդի կողքին։
Մանրամասները՝ տեսանյութում

