Ինչպես են անցել Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ ըստ ռուսական կողմի
Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները բարդ էին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսական պատվիրակության անդամները «առաջին հնարավորության դեպքում» ՌԴ նախագահին կզեկուցեն բանակցությունների արդյունքների մասին, նշել է նա։
Հիշեցնենք՝ Ժնևում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները։
Մոտ ապագայում կկայանա Ուկրաինայի հարցով նոր հանդիպում։

