ՀՀ իշխանության համար գերիների և ՀՀ տարածքների օկուպացիայի հարցերը կարևոր չեն, Բաքուն Վենսի այցի ընթացքում այս խնդիրները շրջանցեց. Տրգրան Աբրահամյան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան այցի ընթացքում որոշակի լավատեսություն կար հասարակության նաև քաղաքական որոշակի շրջանակներում՝ կապված Բաքվում գտնվող գերիների հետ կապված։ Բայց Ադրբեջանի փոխնախպագահի հայտարարությունը ԱՄՆ փոխնախագհի հետ ավելի շատ հարցեր է առաջացնում սրա հետ կապված, քան կարելի էր խոսել խնդրի հնարավոր հանգուցալուծման մասին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած հնչող «լավատեսական ֆոնին», Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գերիների հարցը ոչ միայն շարունակում է օդում կախված լինել, այլ նաև ադրբեջանական զորքերի մխրճվածությունն է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո շատ ավելի հարցեր առաջացրեց, քան կարելի էր խոսել դրա հնարավոր հանգուցալուծման մասին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե այդ թեմայով անդրադարձ եղել է և Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը և վերջ, սա երկու բանի մասին կարող է խոսել. կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա և ԱՄՆ փոխնախագահը զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տրամադրությունները, կամ էլ՝ կա որոշակի պայմանավորվածություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այդ թեման խնամքով շրջանցվի»,-նշել է Աբրահամյանը:

