Արդեն ոչ թե ինձ եք պատժում, այլ իմ երեխեքին անտուն թողնելու հարցն է դրված․ Չախալյանը կմնա կալանավայրում (տեսանյութ)
«18 արդարների» գործով դատական նիստին պաշտպանները միջնորդեցին փոխել գործով մեղադրյալներից, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը։ Պաշտպանների միջնորդությանը միացավ նաև գործով մեղադրյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Հանրային մեղադրողը նշեց, որ ներկայացված փաստաթղթերում և հիմնավորումներում չի տեսել այնպիսի նոր հանգամանք, որն էականորեն կփոփոխեր խափանման միջոցի իրավաչափության պայմանները, հիմք կհանդիսանան խափանման միջոցը կրկին քննության առնելու համար։
«Արդեն ոչ թե ինձ եք պատժում, այլ իմ երեխեքին անտուն թողնելու հարցն է դրված»,- ասաց Վահագն Չախալյանը։

