Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել ծառերի կենսունակությունն ստուգող գերժամանակակից սարք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել ծառերի կենսունակությունն ստուգող գերժամանակակից սարք: Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա կարևոր է, որովհետև ծառի արտաքին տեսքը միշտ չէ, որ արտացոլում է դրա կենսաբանական վիճակը։ Շատ դեպքերում ծառը կարող է ունենալ կանաչ սաղարթ, բայց ներսում արդեն գտնվել կենսունակության ավարտին մոտ՝ ստեղծելով ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքային կանաչ ֆոնդի կայունության խնդիրներ»,– գրել է նա։

