Ռուբեն Վարդանյանի «գործով» դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կեղծ քրեական դատավարության ժամանակ խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Դրան հաջորդել է Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը։ Ապա նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է «դատավարության» ավարտի մասին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական «դատավճիռը»։