Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար, և մենք այնտեղի խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային նշել է, որ պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան կամրապնդի վստահությունը երկու երկրների միջև, հատկապես՝ անվտանգության և քաղաքականության ոլորտներում։

«Այս այցը ցույց է տալիս Իրանի վճռականությունը՝ ամրապնդելու վստահությունը հարևան երկրների հետ բոլոր մակարդակներում, մասնավորապես, Հարավային Կովկասում։ Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար, և մենք այնտեղի խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն»,- ասել է նա։