Ցմահ և 20 տարի ազատազրկում Բաքվում ապահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շինծու քրեական գործերով Բաքվում դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրապարակվելու է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական ​​նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:

Հիշեցնենք՝ Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։

Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։