Հայաստանը պետք է հաշվի առնի` ԵՄ-ը ՌԴ-ի նկատմամբ ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի է վերածվել․ Օվերչուկ
Հայաստանը պետք է հաշվի առնի` ԵՄ-ը Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական դաշինքի է վերածվել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Երևանի համար, նրա խոսքով, կարևոր է գիտակցել, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։
«Պատրա՞ստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական դաշինքին։ Հավանաբար, նման հարց էլ հայերը պետք է իրենց տան», – հավելել է նա։

