ՀՀԿ-ն նախաձեռնում է ակցիա ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների
Հարգելի հայրենակիցներ,
Վաղը ժամը 11:30-ին Ազգային Ժողովի շենքի մոտ (Բաղրամյան փողոցի մուտք) Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնում է ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների։
Ակցիան կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի ԱԺ այցի կապակցությամբ։
Հրավիրում ենք ձեզ բարձրաձայնելու մեր հավաքական ձայնն՝ ի պաշտպանություն քաղաքական հետապնդումների ենթարկվող մեր բոլոր հայրենակիցների, ինչպես նաեւ լրատվամիջոցներին՝ ակցիան լուսաբանելու համար։
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին։

