ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկվել է հայ գերիների հարցը և խաղաղությանը խոչընդոտող մարտահրավերները

Հունվարի 28-ին ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։

Քննարկված կարևոր կետերից էին՝

1️․Հայաստանի ներկա քաղաքական միջավայրում ժողովրդավարության վիճակը

2️․Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը

3️․Խաղաղությանը խոչընդոտող մարտահրավերները

4️․Ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հետևողական աջակցության քայլերը։