ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փետրվարին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։ Այս մասին հայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք հիանալի համաձայնագիր՝ խաղաղ միջուկային համագործակցության համար Հայաստանի հետ, կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ Ադրբեջանին»,- գրել է նա։

