Փաշինյանն ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

Հունվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Այն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այսպիսով, Հայաստանը դարձել է կազմակերպության հիմնադիր անդամ։ Արարողությունը տեղի է ունեցել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Այլ երկրների ղեկավարների հետ մեկտեղ փաստաթուղթը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։