ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։

Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ականազերծման ջանքերին: