Հայաստանը ԱԶԲ-ից 150 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի 675 մլն դոլար պակասուրդը նվազեցնելու համար
Հայաստանը ԱԶԲ-ից 150 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի 675 մլն դոլար պակասուրդը նվազեցնելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։
Համաձայն կառավարության հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

